Սնունդը և առողջությունը
Գարնանային ուտելի խոտաբույսեր
Գարնանը սննդակարգի մեջ բանջարեղենների և մրգերի պակասը շատ հաճախ հանգեցնում է օրգանիզմի թուլացմանը, տարբեր հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկմանը: Այդ իսկ պատճառով էլ շատերն իրենց վատ են զգում, արագ հոգնում են, զգում են ընդհանուր թուլություն:
Գարնանը բանջարեղենի պակասի հետ են կապում C վիտամինի պակասը, ճարպակալման, շաքարային դիաբետի, պարադոնտոզի և շատ ուրիշ հիվանդությունների առաջացումը: Մինչդեռ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար մարդու սննդակարգում պետք է գերակշռեն բազմատեսակ և կենսաբանորեն ակտիվ նյութեր (վիտամիններ, հանքային նյութեր, օրգանական թթուներ, ֆերմենտներ, ֆիտոնցիդներ և այլն) պարունակող բանջարեղենները:
Գարնանային այս ժամանակահատվածում, երբ քաղաքային շուկաներում աչք են շոյում բանջարեղենի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են սիբեխը, եղինջը, սպանախը, շուշանբանջարը, ծտապաշարը, չես կարող անտարբեր անցնել:
Շուշանբանջար պալարավոր - Ch`erophyllum bulbosum L. – Бутень

Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Երևանի շրջակայքում: Ժողովրդի մեջ հայտնի է տարբեր անվանումներով` մանդակ, աղքատի բանջար, ղմի, ողորմախոտ, շուշանբանջար սոխուկավոր, քեղակարոս կոճղեսավոր: Հայաստանի տարածքում հաճախ է հանդիպում որպես մոլախոտ, իսկ որոշ եվրոպական երկրներում այն աճեցվում է: Շուշանբանջարը շատ օգտակար բույս է: Նրա հաստացած, գազարի նման սպիտակ պալարները ունեն հաճելի հոտ, տապակած շագանակի համ: Պալարանման հաստացած արմատով այս խոտաբույսը հավաքելիս հաճախ շփոթում են գինազոխի հետ, որի հետևանքով հաճախ են լինում թունավորման դեպքեր: Մինչդեռ գինազոխը (Conium m`cul`tum - Болиголов) ուժեղ թունավոր բույս է, քանի որ պարունակում է թունավոր ալկալոիդներ: Նրա ցողունները կարմրավուն են, բծավոր, որով և տարբերվում են շուշանբանջարից: Գինազոխը միաժամանակ շուշանբանջարից կարելի է տարբերել տրորման ժամանակ առաջացող մկան տհաճ հոտով:
Շուշանբանջարի երիտասարդ տերևներից պատրաստում են աղցաններ և ապուրներ, իսկ ցողունները օգտագործում են թարմ կամ եփած վիճակում: Պալարները օգտագործում են թարմ, եփած կամ տապակած: Բույսի բաղադրությունը բավարար ուսումնասիրված չէ:
Արմատներում պարունակվում են մեծ քանակությամբ ածխաջրեր( 20% օսլա), սպիտակուցներ և ճարպեր:
Երիտասարդ ցողուններն օգտագործում են թարմ, աղ դրած կամ եփած վիճակում` ինչպես ծնեբեկը: Ապուրների մեջ հաճախ են օգտագործում շուշանբանջարի (մանդակի) տերևները: Վերջիններս պարունակում են վիտամին C, ֆլավոնոիդներ, եթերայուղեր և այլն: Չորացրած ծաղիկները հաճախ ավելացնում են ձմեռային ապուրներին` բուրավետ դարձնելու նպատակով: Մանդակը չափազանց օգտակար է ստամոքսաաղիքային տրակտի գործունեության համար: Նրանից պատրաստած մարինադները և ապուրները ախորժաբեր են և նպաստում են մարսողությանը: Թարմ մանդակի հյութն ունի մեղմ լուծողական, թեթև միզամուղ հատկություն:
Չափազանց օգտակար է մանդակով աղցանը: Այն պատրաստելու համար պարզապես պետք է մանդակի ցողունները (250գ) կտրատել և խաշել քիչ քանակությամբ աղաջրում (150-200 մլ)` ավելացնելով մի քիչ քացախ: Ջուրը քամելուց հետո ավելացնել բուսական յուղ /50 գ), համեմ և մաղադանոս:Այս աղցանն ունի ախորժաբեր, մարսողությունը բարելավող, մեղմ լուծողական հատկություն:
Շարունակությունը` շապիկի 3-րդ էջում:
Սիբեխ սովորական - F`lc`ri` vulg`ris Bernh. - Резак
Բույսը լայնորեն տարածված է Փոքր և Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Կովկասում: Ծաղկում է հունիսից օգոստոս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոսից սեպտեմբեր ամիսներին: Քիմիական կազմը ուսումնասիրված չէ: Պտուղները հաճախ քիմիոնի պտուղների փոխարեն օգտագործում են հացաթխման մեջ: Բույսի բոլոր մասերը սուր համ ունեն: Գարնանը` մեզ մոտ, դեռևս չկանաչած տերևների վարդակը հավաքում են և օգտագործում ուտեստների մեջ` որպես բարկ համեմունք և մարինացված և եփած բանջարեղենային ճաշատեսակ: Մինչդեռ հարավային շրջաններում օգտագործում են որպես ուղտերի և եղջերավոր անասունների կեր: Ժողովրդական բժշկության մեջ սիբեխի մանրացրած տերևները դնում են վերքերի վրա` արագ լավացման նպատակով:
Սիբեխի ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր խոտը թրմում են 500մլ եռացրած ջրում: Ընդունում են մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, ստամոքսի ցավերի, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ:
Հովվապարկ - C`psell` burs` p`storis L. -Пастушья сумка
Ժողովրդի մեջ գործածվում է տարբեր անվանումներով` ճնճղապաշար, ծտապաշար, հովվամախաղ, եզան ճակտիկ:
Հին Հունաստանում բժիշկները տրորած սերմերն օգտագործում էին բուժիչ նպատակներով` որպես մանանեխային սպեղանիների բաղադրիչ: Միջին դարերում բույսն օգտագործել են երիկամների հիվանդությունների և ներքին արյունահոսությունների ժամանակ: Մեր հանրապետությունում հանդիպում է ամենուրեք` որպես մոլախոտ: Կիրառվում է բույսի վերգետնյա մասը, այսինքն խոտաբույսը, որը հավաքում են ծաղկման սկզբում:
Պարունակում է վիտամին C, որը ծաղկման ժամանակ հասնում է 1050 մգ%-ի, ինչպես նաև `, B2 K, մակրոտարրեր` K, C`, Mg, Fe:
Բույսը լայնորեն կիրառվում է գիտական և ժողովրդական բժշկության մեջ` որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց (արգանդային, թոքային, երիկամային): Այդ նպատակով թարմ խոտի հյութը խմում են օրը մի քանի անգամ, 50-ական կաթիլ, մեղրի հետ խառնած` 1-2 թեյի գդալ, օրը 4-5 անգամ, ուտելուց հետո:
Ժողովրդական բժշկության մեջ բույսի եփուկը և ջրով նոսրացրած հյութը խորհուրդ են տրվում լյարդի, երիկամների, միզապարկի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Հնդկաստանում ճնճղապաշարը կիրառում են որպես հակափսխումային միջոց: Բույսը զերծ է տոքսիկ հատկություններից և հաճախ դրանից պատրաստում են բանջարեղենային ապուրներ, պյուրեներ:
01.04.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ